Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել

Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին 
միասնական թեկնածու առաջադրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի ընդդիմությունը նախագահական ընտրություններին միասնական թեկնածու առաջադրելու ռազմավարություն է մշակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքի անդամ Վասիլի Բոլյան։

2023-ի դեկտեմբերին Սոցիալիստական ​​կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնն ասել էր, որ մի քանի ընդդիմադիր ուժեր բանակցում են նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու շուրջ: Նրա խոսքերը հաստատել են մի քանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներ։

«Մոլդովայի միացյալ ընդդիմությունը վերջնական տեսքի է բերում նախագահական ընտրություններին մասնակցելու իր ռազմավարությունը, անհրաժեշտ է բացառել կամ համարժեք պատասխան ունենալ ընտրություններից համընդհանուր թեկնածուի հեռացման ռիսկի վերաբերյալ», - գրել է Բոլյան «Տելեգրամ»-ի իր ալիքում:

Նրա խոսքով՝ ընդդիմությանն անհրաժեշտ է թեկնածու, որին ողջ ժողովուրդը պատրաստ կլինի նախագահ ընտրել հենց առաջին փուլից։

Մոլդովայի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 20-ին։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն 2023-ի դեկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ մտադիր է առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար: Նա խորհրդարանին առաջարկել է հանրաքվե կազմակերպել, որպեսզի քաղաքացիները կարողանան արտահայտել իրենց կարծիքը հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ: Սանդուի առաջարկով նախագահական ընտրություններն ու հանրաքվեն պետք է անցկացվեն նույն օրը։ Այդ նպատակով պատգամավորները համապատասխան փոփոխություններ են կատարել ընտրական օրենսդրության մեջ։ Ավելի վաղ պատգամավորները հաստատել էին նաև հանրաքվեի ամսաթիվը, որը նույնպես տեղի կունենա հոկտեմբերի 20-ին։




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]